ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն Հայաստանում
Երևանում բացվել է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն, որն իր տեսակի մեջ առաջինն է տարածաշրջանում: Լրագրողների հետ զրույցում կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը նշեց, որ նմանատիպ կենտրոնները մեծ տարածում ունեն զարգացած երկրներում և կոչված են համալիր մոտեցում ցուցաբերելու սթրեսի և ցավի կառավարման գործընթացում:
– Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սթրեսի կառավարումը բավականին տարածված է, ինչը մենք փորձում ենք իրականացնել նաև մեզ մոտ: Կենտրոնի ստեղծման նպատակն է համալիր մոտեցում ցուցաբերել ցավի եւ սթրեսի կանխարգելմանը, ախտորոշմանը, կառավարմանն ու բուժմանը: Այս գործընթացում տարբեր ոլորտների մասնագետներ համագործակցելու են միմյանց հետ՝ բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ՝ փորձելով համատեղ ուժերով ապահովել բարձր արդյունավետություն:
Ցանկացած ցավային գանգատի դեպքում պացիենտը կարող է դիմել մեզ, և մեր կենտրոնի տարբեր մասնագետներ, առաջին խորհրդատվություն կազմակերպելուց հետո, կուղղորդեն ճիշտ մասնագետի մոտ: Ցավը բազմակողմանի մոտեցում է պահանջում. միայն մեկ մասնագետի օգնությամբ դժվար է հասկանալ իրական պատճառը: Օրինակ՝ քրոնիկ սթրեսի դեպքում կարող է լինել մեջքի ցավ, և եթե բուժենք հենց մեջքի ցավը, արդյունքի չենք հասնի. անհրաժեշտ է գտնել բուն պատճառը՝ սթրեսը:
Մեր կենտրոնի առավելություններից է բազմակողմանի ախտորոշման կազմակերպումը, ինչից մեծապես կախված է բուժման արդյունքը:
Համագործակցություն է լինելու Հայաստանի և արտասահմանյան բժշկական հաստատությունների տարբեր մասնագետների հետ: Ծառայությունները մատուցվելու են նաև առցանց: Կենտրոնն իրականացնելու է տեղեկատվական աշխատանքներ, կազմակերպելու թրեյնինգներ, քանի որ մեր հասարակությունում այս ոլորտի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր կա. շատերը չգիտեն, որ սթրեսը հնարավոր է կառավարել, կամ ցավը կարող է լինել հոգեբանական խնդրի հետևանք:
Ցավի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Մովսիսյանը, խոսելով քրոնիկական ցավի վերահսկման խնդրի մասին, նկատեց, որ այն դեռևս հաղթահարված չէ ամբողջ աշխարհում, բայց հատկապես Հայաստանում հարցը հրատապ է, քանի որ գրեթե ոչ մի քայլ չի արվել այն հաղթահարելու ուղղությամբ:
– Քրոնիկ ցավը հոգեբանասոցիալական ֆենոմեն է, այն միայն ֆիզիկական խնդիր չէ: Ցավը կարող է ամբողջությամբ փոխել մարդու կյանքի որակը, նրա սոցիալական դրսևորումները: Օրինակ՝ քաղցկեղի առաջացրած ցավի դեպքում մարդը գրեթե միշտ ամբողջությամբ փոխվում է: Քաղցկեղի դեպքում պացիենտների մոտավորապես 80%-ը տառապում է քրոնիկական ցավից, իսկ դա շատ լուրջ խնդիր է թե՛ հիվանդի, թե՛ նրան շրջապատող մարդկանց համար: Քրոնիկական ցավը հիմնականում բուժվում է դեղորայքով, բայց անհրաժեշտ է նաև հոգեբանական միջամտություն: Կան ցավը վերահսկելու տարբեր մեթոդներ, ինչը պետք է զարգացնել Հայաստանում: Եթե անգամ հնարավոր չէ իսպառ վերացնել ցավը, այն կարելի է առնվազն վերահսկել, հոգեբանորեն մարդուն բերել այն վիճակին, որ նա որակյալ կյանք ունենա:
Սթրեսի և ցավի կառավարման նորաբաց կենտրոնի նշանակությունը մեծապես կարևորեց նաև Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
– 21-րդ դարը համարվում է սթրեսների դար: Տեղեկատվական մեծ հոսքը, միգրացիաները, տեխնոլոգիաների զարգացումը շատ լուրջ սթրեսածին գործոններ են, որոնք ուղիղ կերպով վատ ազդեցություն են ունենում մարդկանց աշխատանքի արդյունավետության վրա: Պատահական չէ, որ միջազգային կազմակերպություններից շատերն իրենց աշխատողներին ուղարկում են սթրեսի կառավարման դասընթացների, որից հետո արձանագրում են աշխատանքի արդյունավետության բարձրացում: Սթրեսը չկառավարելու դեպքում մենք բացասական էմոցիաները, տեղեկատվությունը մտցնում ենք շրջապտույտի մեջ՝ փոխանցելով ուրիշներին, իջեցնելով կյանքի որակը:
Նման կենտրոնների ձևավորումն ընդունված է տարբեր երկրներում: Եվ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չի հավակնում մատուցել բոլոր ծառայությունները, այլ համագործակցում է բժշկական տարբեր կառույցների հետ, որտեղ իրականացվում են ավելի նեղ մասնագիտական միջամտություններ:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն